Էրդողանը մեկնաբանել է Թովուզի իրադարձությունները

21:22   14 Հուլիս 2020    838

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի ագրեսիան եղբայրական Ադրբեջանի դեմ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ խոսելով Թովուզի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված սադրանքի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ իր երկիրը կանգնած է Ադրբեջանի կողքին. «Մենք կշարունակենք մեր բոլոր միջոցներով կանգնել եղբայրական Ադրբեջանի կողքին: Ես Աստծուց խնդրում եմ ողորմել հարձակման ընթացքում զոհված մեր եղբայրներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի Ադրբեջանի վրա հարձակումների դեմը կանգնել: «Թուրքիան երբեք չի հապաղի որևէ հարձակման դիմագրավել Ադրբեջանի իրավունքներին և հողերին, որոնց հետ ունի բարեկամության և եղբայրության հնագույն կապեր:

Մենք մտավախություն ունենք, որ լարվածությունը հայկական հարձակումից հետո վերածվելու է զինված բախման »: Էրդողանը հավելել է, որ Հայաստանի նպատակն է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հակամարտության նոր օջախներ ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հրադադար   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները