Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 156 մարդ է մահացել

14:39   15 Հուլիս 2020    345

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 156 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 11 770 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6422 նոր դեպք:

Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 746 369 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 10 424 մարդ, ընդհանուր առմամբ՝ 523 249 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները