Պրահայում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները

14:52   15 Հուլիս 2020    252

Չեխիայի մայրաքաղաք Պրահայից ոչ հեռու բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները:

Երկաթուղային տեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Չեսկի Բրոդ կայարանի տարածքում երեկ՝ ուշ երեկոյան:

Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին: Փրկարարների խոսքերով՝ հավանական է, որ մոտ 60 ուղևորներ տարբեր վնասվածքներ ստացած լինեն: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Մայրաքաղաքը երկրի արևելյան հատվածին կապող հիմնական ուղիները փակ են եղել մինչև առավոտ: Հետաքննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պրահա  


Վերնագիրի այլ պիտակները