Լեհաստանի նախագահը որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ներկայացած ռուս պրանկերների զոհ է դարձել

17:13   15 Հուլիս 2020    452

Երկրորդ ժամկետով վերընտրված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ռուս պրնկերների զոհ է դարձել, որոնք ընտրությունների երկրորդ փուլից հետո զանգահարել են Լեհաստանի պետության ղեկավարին՝ ներկայանալով որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է լեհական RMF ռադիոկայանը, որը ստացել է այդ խոսակցության իսկության հաստատումը նախագահի նստավայրում։

Ինչպես տեղեկացրել է ռադիոկայանը, կատակի հետեւում կանգնած են ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս):

Երկուշաբթի նրանք զանգահարել են Լեհաստանի առաջնորդին եւ ներկայացել են որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ շնորհավորելով Դուդուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Լեհական գաղտնի ծառայությունները պարզում են այս հեռապոսազանգի հանգամանքները:

Հեռախոսազրույցի ընթացքում պրանկերները Դուդուից հետաքրքրվել են երկրում համաճարակաբանական իրավիճակի եւ կորոնավիրուսի հնարավոր աղբյուրների մասին: Լեհաստանի ղեկավարն ասել է, որ «գուցե դա Ուկրաինան է»: «Որովհետեւ մեզ մոտ Ուկրաինայից շատ մարդ կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ վարակման դեպքերը քիչ են եւ «իրավիճակը վերահսկվում է»:

Պրանկներները Դուդուին հարցրել են վերջին տարիներին Լեհաստանում զանգվածաբար ապամոնտաժվող Կարմիր բանակի հուշարձանների հետ կապված իրավիճակի մասին: Լեհաստանի նախագահը հավաստիացրեց, որ Վարշավան «չի պատերազմում հուշարձանների դեմ»: «Մենք ունեցել ենք մի քանի դեպք, բայց միայն մի քանիսը: Սա մեծ խնդիր չէ»,- հավելել է նա։

Հարցին՝ արդյո՞ք Լեհաստանը նախատեսում է վերադարձնել Ուկրաինայի տարածքի մի մասը՝ Լվովը, Դուդան հավաստիացրել է, որ այդ թեման «Լեհաստանում քաղաքական քննարկման առարկա չէ»: «Մենք դա չենք քննարկում: Ոչ մի քաղաքական ուժ այդ մասին չի խոսում»,- ասել է Լեհաստանի առաջնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները