Իրանցի գեներալն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի վրա բռնկված հրդեհն «Աստծո պատիժ» է անվանել

15:51   15 Հուլիս 2020    562

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի ռազմածովային ուժերի բազայում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bonhomme Richard դեսանտային նավի վրա մոլեգնող կրակը Վաշինգտոնին իր հանցագործությունների համար ուղարկված «աստվածային պատիժ» է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կազմում «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Իսմայիլ Կաանին, գրում է eadaily.com-ը։

«Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, հատկապես ռազմական նավի հետ կապված միջադեպը, ԱՄՆ-ի կառավարության հանցավոր վարքագծի հետևանքն է», - հայտարարել է Կաանին, որը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո դարձել է նրա իրավահաջորդը։

Նրա խոսքով՝ Սան Դիեգոյում տեղի ունեցած միջադեպը վկայում է «աստվածային խոստման մասին, որի համաձայն՝ բոլոր հանցագործներն աստվածային պատիժ կկրեն»։

Հրամանատարը հավելել է, որ «դժվարին ժամանակներ» են սպասվում ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Իսրայելին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները