Ռուս պրանկերները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից զանգահարել են Լեհաստանի վերընտրված նախագահին

18:03   15 Հուլիս 2020    390

Լեհաստանի վերընտրված նախագահ Անջեյ Դուդայի հետ կատակել են ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը: Նրանք Անջեյ Դուդային զանգահարել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Գուտերեշի անունից և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ձայնագրության տեսանյութը տարածվել է Օկտագոն յութուբյան տեսաալիքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զրույցի ընթացքում պրանկերները լեհ առաջնորդի հետ քննարկել են Լեհաստանում ԼԳԲՏ համայնքի դրությունը, երկրում խորհրդային հուշարձանների ապամոնտաժման հարցը, ինչպես նաև հարցրել են նրան, թե ինչպես է ազդել կորոնավիրուսի համավարակը Լեհաստանում անցկացված ընտրությունների վրա:

Դուդան պատասխանել է, որ կորոնավիրուսը ոչ մի կերպ չի ազդել նախընտրական քարոզարշավի վրա, և նշել է, որ Լեհաստանում կորոնավիրուսի տարածման «հիմնական աղբյուրն» ուկրաինացի ներգաղթյալներն են:

«Գլխավոր աղբյո՞ւրը: Հնարավոր է՝ Ուկրաինան է, քանի որ Լեհաստանում շատ մարդիկ կան Ուկրաինայից: Բայց մեզ մոտ դեպքերն այդքան էլ շատ չեն: Այնպես որ, կարող եմ ասել, որ իրավիճակը վերահսկվում է»,-ասել է Լեհաստանի նախագահը:

Նշվում է, որ Դուդան անգամ չի էլ կասկածել, որ զրուցում է ոչ Գուտերեշի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները