Տոկիոյում COVID-19-ի սպառնալիքի մակարդակը հասել է առավելագույնի

18:27   15 Հուլիս 2020    380

Տոկիոյի իշխանությունները մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակի են բարձրացրել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակը՝ վարակվածների թվի՝ արդեն մեկ շաբաթ տեւող ամենօրյա ավելացման ֆոնին:

«Ներկա իրադրությունն այնպիսին է, որ, ես կարծում եմ, հարկ է նախազգուշացնել վարակի տարածման մասին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տոկիոյի վարչակազմի հիմնական ուղեգիծը լինելու է բազմակողմ միջոցառումների նախատեսումը, ներառյալ թեստերի ու բուժման համակարգի ամրապնդումը, վիրուսի դեմ նախազգուշական պահանջների պահպանումը մայրաքաղաքային տարածաշրջանի բնակիչների ու բիզնեսի համար: Մասնավորապես, մայրաքաղաքի բնակիչներին կոչ կարվի խուսափել այն խանութներից, ռեստորաններից եւ բարերից, որոնք չեն պահպանում հակամիջոցները վիրուսի տարածումը կանխելու համար:

Քաղաքում կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքների թվի աճը, սկսած անցած շաբաթ օրվանից՝ հուլիսի 11-ից, անընդմեջ չորս օրվա ընթացքում գերազանցել է օրական 200-ը, իսկ հետո փոքր-ինչ նվազել է: Այդուհանդերձ, հուլիսի 15-ին Տոկիոյում գրանցվել է թեստերի 165 դրական արդյունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները