Հնդկաստանում հերթական անգամ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն 24-ժամյա ցուցանիշը

19:28   15 Հուլիս 2020    424

Հնդկաստանում վերջին մեկ օրում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 29 429:

Ինչպես նշվում է, չորեքշաբթի արձանագրված տվյալը հերթական անգամ ռեկորդային է դարձել 24 ժամվա կտրվածքով: Նախարարությունը հայտնել է նաև կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան 582 դեպքի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին տվյալների համաձայն՝ 1.3 մլն բնակչություն ունեցող ասիական երկրում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 941 630 մարդ, որոնցից 24 371-ը մահացել են:

Հնդկաստանը վարակման ցուցանիշով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Համաճարակի ողջ ընթացքում մոտ 12.5 մլն թեստավորում է իրականացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները