ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության օրացույցը

20:17   15 Հուլիս 2020    366

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է գալիք աշխարհի առաջնության օրացույցը, որը կանցկացվի 2022 թվականին Քաթարում։

Բացման խաղը պլանավորվում է անցկացնել 2022-ի նոյեմբերի 21-ին Էլ-Հաուր քաղաքի «Ալ Բեյթ» մարզադաշտում։ Այն տեղավորում է 60 հազար հանդիսական։ Տանտերը կլինի Քաթարի հավաքականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Խմբային փուլը կձգվի մինչև դեկտեմբերի 2-ը, իսկ արդեն հաջորդ օրը կսկսվի 1/8 եզրափակիչը, որի վերջին խաղերը կկայանան դեկտեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 9-ին և 10-ին կանցկացվեն քառորդ եզրափակչի հանդիպումները, իսկ 13-ին ու 14-ին՝ կիսաեզրափակիչները։

Վերջապես, առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Լուսաիլե քաղաքի համանուն մարզադաշտում, որը տեղավորում է 80 հազար հանդիսական։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները