ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի ավելի դանդաղ, քան սպասվում էր

20:22   15 Հուլիս 2020    407

ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի ավելի դանդաղ, քան նախկինում սպասվում էր, քանի որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է խորացնել արդեն իսկ հասցված վնասը, ասել են Դաշնային պահուստային բանկի (FRS) ղեկավարության անդամները:

FRS-ի պաշտոնյաները վերջին օրերին հոռետեսական կանխատեսումներ են ներկայացրել՝ նախազգուշացնելով, որ տնտեսական տվյալների վերջին բարելավումները, այդ թվում՝ աշխատաշուկայի տվյալները, կարող են կարճաժամկետ լինե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Համավարակը շարունակում է հիմնական գործոն մնալ տնտեսության համար: Մեզ շարունակում է պատել անորոշության խիտ մառախուղը»,- ասել է FRS-ի կառավարիչների խորհրդի անդամ Լիլ Բրեյնարդը Բիզնեսի տնտեսության ազգային ասոցիացիայի (NABE) կողմից կազմակերպված առցանց միջոցառման ժամանակ:

Նա ԱՄՆ կենտրոնական բանկին կոչ է արել երկարատեւ խթաններ տրամադրելու խոստումներ տալ՝ կանխատեսման դրույքաչափերի եւ ակտիվների գնման մասշտաբային ծրագրերի միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները