Nissan-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրական քրոսովերի սերիական տարբերակը

21:09   16 Հուլիս 2020    399

Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական Ariya քրոսովերի սերիական մոդելը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, նորույթը ներկայանում է նոր լուսադիոդային տարբերանշանով:

Nissan Ariya-ն կթողարկվի 63 կմ 87 կվատտ/ժամ հզորությամբ մարկոցներով, մեկ կամ երկու էլեկտրաշարժիչով, որոնք տեղակայված են դիմացի և հետևի հատվածներում: Մեքենան կթողարկվի առաջնաքարշակ կամ լիաքարշակ համակարգով: Ըստ շարժիչային համակարգի ընտրության՝ մեքենան առանց վերալիցքավորման կկարողանա անցնել 360-500 կմ տարածություն:

100 կմ/ժամ արագությունը նորույթը կզարգացնի 7.5 կամ 5.1 վայրկյանում՝ ըստ շարժիչի հզորության, որը 2017-ից կարող է հասնել 305 ձիաուժի:

Ariya մոդելը համալրվել է 12.3 դյույմ անկյունագծով էկրանով, մուլտիմեդիա համակարգով, ինչպես նաև ձայնային օգնականի գործառույթով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Nissan  


Վերնագիրի այլ պիտակները