Ինդոնեզիայում հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է 15-ի

22:04   15 Հուլիս 2020    381

Ինդոնեզիայում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է 15-ի։ Անձրեւների թիրախում էին հայտնվել Հարավային Սուլավեսի նահանգը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Channel News Asia-ն։ Ավելի վաղ CHINHUA լրատվական գործակալությունը հայտարարել էր հինգ զոհվածի եւ մոտ 40 անհետ կորածի մասին։

Հաղորդման մեջ նշվում է, որ հեղեղումների պատճառով հարյուրավոր տներ հայտնվել են ցեխի մեջ։ Հեղեղումների շրջանից 2000 մարդ տարհանվել է եւ գտնվում է ժամանակավոր կացարաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները