Մոսկվայի բոլոր բնակիչները հուլիսի 16-ից սկսած կկարողանան կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել

22:47   15 Հուլիս 2020    460

Մոսկվայի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա կորոնավիրուսի հայտնաբերման անվճար թեստ անցնել ՊՇՌ հետազոտության միջոցով:

Ինչպես հայտնում է «Մեդուզա» գործակալությունը, Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան տեղեկացրել է, որ նման թեստեր կսկսեն իրականացվել հուլիսի 16-ից: Թեստեր հանձնելու համար կետեր կբացվեն քաղաքի 207 պոլիկլինիկաներում: Ռակովայի խոսքով՝ ամեն օր հնարավոր կլինի մինչև 50 000 հետազոտություն անցկացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մոսկվայում մայիսի 27-ից ի վեր ցանկացողները հնարավորություն ունեն կորոնավիրուսի հակամարմնի առկայության թեստ հանձնելու: Ուսումնասիրման վերջին տվյալները ցույց են տվել, որ հակամարմին կա հետազոտված մոսկվացիների 22 տոկոսի մոտ:

Մոսկվայում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 231 270 դեպք, մահացել է 4234 մարդ: Ռուսաստանի ողջ տարածքում վարակվել է ավելի քան 746 000 մարդ, մահացել՝ 11 770-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները