Burberry լյուքս դասի բրենդը մտադիր է կրճատել շուրջ 500 աշխատատեղ ամբողջ աշխարհում

21:34   16 Հուլիս 2020    506

Burberry լյուքս դասի բրենդը մտադիր է կրճատել շուրջ 500 աշխատատեղ ամբողջ աշխարհում, քանի որ չի կանխատեսում պահանջարկի արագ վերականգնում, հատկապես, բարձր ծախսեր ունեցող զբոսաշրջիկների կողմից։

Ընկերությունը հայտարարել է կրճատումների մասին այս տարվա առաջին եռամսյակում վաճառքի 45-տոկոսանոց անկման հետեւանքով։ Գործադիր տնօրեն Մարկո Գոբեթին ասել է, որ ժամանակ կպահանջվի, որ պահանջարկը վերականգնվի՝ հասնելով նախաճգնաժամային ժամանակահատվածի ծավալներին, սակայն նրան ոգեշնչել են բոլոր տարածաշրջաններում լավատեսական միտումները եւ հունիսի վերջում վաճառքի աճը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Burberry-ի բաժնետոմսերն անկել են 6 տոկոսով։

Աշխատատեղերի կրճատումը, որը կազմում է համաշխարհային ընդհանուր թվի շուրջ 5 տոկոսը, կապահովի տարեկան 55 միլիոն ֆունտի տնտեսում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները