Մարքլը խոսել է թագավորական ընտանիքը լքելու իրական պատճառների մասին

23:15   15 Հուլիս 2020    362

Մեգան Մարքլը խոսել է այն մասին, թե ինչու են ինքը և իր ամուսինը՝ արքայազն Հարին լքել թագավորական ընտանիքը և տեղափոխվել ԱՄՆ:

38-ամյա Մարքլը բացատրել է, որ սեփական ինտուիցիան կարող է որոշել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, որն է արդար, որը՝ ոչ․ «Պարզվել է, որ ամենադժվարն ինձ համար սեփական համոզմունքներս գործողություններով ամրապնդելն է»,-խոստովանել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն փոփոխությունները և աճը, որին դուք ձգտում եք, միշտ չէ, որ տեղի են ունենում ամեն օր: Բայց ետ նայելով՝ հավատացեք, կտեսնեք՝ յուրաքանչյուր քայլը ձեզ ավելի է մոտեցնում նպատակին»,-վստահեցրել է Մարքլը՝ հիմնվելով անձնական փորձի վրա:

Նա շեշտել է, որ կարևոր է պաշտպանել սեփական իրավունքները․ «Բացասական հայտարարություններ միշտ կլինեն, և այդ հայտարարությունները կարող են թվալ չափազանց ամպագոռգոռ: Երբեմն նրանք նույնիսկ կարող են վնասել ձեզ, բայց դուք կարող եք օգտագործել ներքին ձայնն արտաքին աղմուկը ճնշելու համար, քանի որ դա պարզապես աղմուկ է: Ձեր ձայնը ճշմարտությունն է ասում: Նա հույս է հայտնում: Ձեր ձայնը կարող է և պետք է լինի շատ ավելի բարձր»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները