Գիտնականները Հիմալայներում վտանգավոր ճեղքվածք են հայտնաբերել

09:22   16 Հուլիս 2020    373

Գիտնականները Նեպալի հարավարեւելյան մասում վտանգավոր ճեղքվածք են հայտնաբերել։

Այդ հայտնագործությունը Կանադայի Ալբերտի համալսարանի հետազոտողներն արել են, երբ այդ շրջանում նավթ էին փնտրում։ Նման վտանգավոր ճեղքվածքի առկայությունն, ըստ հետազոտողների, վկայում է երկրաշարժի ռիսկի մեծ հավանականության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հարկ է նշել, որ Հիմալայները գոյացել են ժամանակակից Նեպալի շրջանում Եվրասիական եւ Հնդկական սալիկների բախման արդյունքում։ Այս տարածաշրջանը հանդիսանում է սեյսմիկ անկայուն տարածաշրջան։ Այսօրվա դրությամբ Հնդկական սալիկը տարեկան 5 սմ արագությամբ տեղաշարժվում է դեպի հյուսիս-արեւելք։ Այս տարածաշրջանում վերջին 20 տարում տեղի է ունեցել 2 խոշոր երկրաշարժ՝ 2004-ին եւ 2006-ին, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 360 000 մարդ։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները