Պաշտպանության նախարարությունը հայտնեց ռազմաճակատի վերջին իրավիճակը

09:41   16 Հուլիս 2020    563

Իրավիճակը սրելու նպատակով Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարը խախտել են 89 անգամ՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, նռնականետներ, դիպուկահար հրացաններ, 60,82 և 120 մմ տրամաչափի ականանետներ և այլ հրետանային միջոցներ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայկական ստորաբաժանումները Բերդի շրջանի Չինարի գյուղում և անանուն բարձունքներում տեղակայվող դիրքերից Թովուզի շրջանի Մունջուղլու գյուղը, ինչպես նաև Ճամբարակի շրջանի Ջիլ գյուղում և անանուն բարձունքներում տեղակայվող դիրքերի ուղղությունից կրակի են ենթարկել Գեդաբեյի շրջանի Գարավելիլեր, Զամանլի գյուղերում եւ անանուն բարձունքներում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:
Բացի այդ, ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացման տակ գտնվող Աղդամի շրջանի Յուսիֆջանլը, Մարզիլի, Նովրուզլի, Աչարլի, Թերթերի շրջանի Չիլաբուրտ, Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո, Ֆիզուլիի շրջանի Աշաղը Վեյսալլը, Քյարվանդ, Գարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Գորգան, Քյուրդլար, Հորադիզ, Ջաբրայիլի շրջանի Նյուզգար գյուղերի, ինչպես նաև Աղդամի, Թերթերի, Գերանբոյի եւ Խոջավենդի շրջանի անանուն բարձունքների ուղղությունից:
Բոլոր դեպքերում պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է: Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են օպերատիվ իրավիճակը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հրադադար   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները