Թրամփը կարող է Չինաստանի Կոմկուսի անդամներին արգելել ԱՄՆ մուտք գործել

10:01   16 Հուլիս 2020    324

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների եւ նրանց ընտանիքների անդամների համար Միացյալ նահանգներ մուտքի արգելք սահմանելու հնարավորությունը:

Նրանց տեղեկություններով՝ վարչակազմում ուսումնասիրում են նաեւ ՉԿԿ այն անդամների եւ նրանց ընտանիքների ամերիկյան վիզաների անվավեր ճանաչման առաջարկությունը, որոնք արդեն ԱՄՆ-ում են, ինչպես նաեւ սահմանափակել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայողների եւ Չինաստանի պետական ձեռնարկությունների ղեկավարների մուտքը երկիր: Պարբերականն արձանագրում է, որ համանման առաջարկների կատարումը չափազանց դժվար է՝ հաշվի առնելով այն, որ ՉԿԿ-ն 92 մլն անդամ ունի: 2018 թվականին ԱՄՆ է մուտք գործել գրեթե 3 մլն չինացի քաղաքացի, ամերիկյան իշխանությունները չգիտեն Չինաստանից հյուրերի մեծ մասի գտնվելու վայրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները