Մեքսիկայում գտել են ացտեկների պալատի եւ Էռնան Կորտեսի նստավայրի մնացորդները

10:17   16 Հուլիս 2020    325

1755 թվականին կառուցված շենքի վերակառուցման ժամանակ բանվորները հայտնաբերել են բազալտե սալերով հատակներ, որոնց վրա տեղակայված էին զանգվածեղ սյուներ: Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտից (INAH) հայտնել են, որ այդ սալերը ացտեկ տիրակալ Ակսայակատլի պալատի բաց տարածության հատվածն են:

Ացտեկների կայսրության անկումից հետո պալատն օգտագործվել է նաեւ որպես իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի տուն: Հնագետների խոսքով՝ Կորտեսի տունը կառուցելիս օգտագործվել են Ակսայակատլի պալատից բերված նյութեր, որը, ինչպես եւ ացտեկյան մյուս սրբազան շենքերը, ավերել են իսպանացի կոնկիստադորները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կորտեսի տան տակ, ավելի քան 3 մետր խորությամբ հայտնաբերվել են բազալտե սալերի եւս մեկ հարկի մնացորդներ, բայց մինչիսպանական ժամանակների: Հաշվի առնելով դրա բնութագրերը՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ այն Ակսայակատլի նախկին պալատի բաց տարածության հատվածն է, հնարավոր է՝ հետնաբակում»,- հայտնել են INAH-ից:

Այն, որ այստեղ տեղակայված է եղել Ակսայակատլի պալատը, ցույց են տալիս գտնված արտեֆակտները, մասնավորապես՝ մինչիսպանական ժամանակաշրջանի 2 քարե քանդակներ: Դրանցից մեկը պատկերում էր Կեցալկոատլ փետուրավոր օձին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները