Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դարձյալ դրական է եղել

11:42   16 Հուլիս 2020    298

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հանձնել էր կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստը, որի արդյունքը դրական է եղել:

Բոլսոնարուի խոսքով՝ ինքն իրեն լավ է զգում եւ հուլիսի 6-ից բարձր ջերմություն չունի: Պետության ղեկավարի արյան թթվածնով հագեցվածությունը բարձրացել է 96-ից մինչեւ 98 տոկոսի: Նա նաեւ հայտարարել է, որ ինքը շնչառական խնդիրներ կամ համի կորուստ չի ունեցել: Նա պնդում է, որ արյան անալիզների արդյունքները նորմալ են եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլսոնարուն առաջիկա օրերին պետք է մեկ անգամ էլ թեստավորվի՝ որոշելու համար կարո՞ղ է արդյոք աշխատանքի սովորական ռեժիմի վերադառնալ: Բոլսոնարուն նշել է, որ շարունակում է ընդունել հիդրոքսիքլորոքին:

Բոլսոնարուն հուլիսի 7-ին հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակվել: Նա ավելի ուշ հաստատել էր, որ հիդրոքսիքլորոքինի շնորհիվ իրեն լավ է զգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները