ԱՄՆ-ում եկեղեցին վաճառել է իր շենքը եւ աղքատների համար բնակարաններ է կառուցել

11:34   16 Հուլիս 2020    317

Արլինգթոնում (ԱՄՆ, Վերջինիա նահանգ) Երեցական եկեղեցին իր հարյուրամյա պատմություն ունեցող շենքը վաճառել է մատչելի բնակարանների ոչ առեւտրային գործընկերությանը։

Եկեղեցու շենքը քանդել են եւ տեղը կառուցել են 173 բնակարան ունեցող յոթ հարկանի բնակելի համալիր՝ չունեվորների համար, Bloomberg-ին հղում անելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Համալիրի շինարարությունն արժեցել է 71 միլիոն դոլար։ Եկեղեցին վարձակալում է շենքի առաջին հարկը, այնտեղ խնամում են աղքատների եւ անտունների։ «Եկեղեցին առաջին հերթին մարդիկ են եւ առաքելությունը»,- այսպես են եկեղեցու ներկայացուցիչները պատասխանել այն մեկնաբանություններին, որ իրենք այլեւս ծառայություն մատուցելու տեղ չունեն։

Համավարակի պայմաններում կրոնական կազմակերպությունների եկամուտները խիստ նվազել են, քանի որ հավատացյալների՝ տներում նստած մնալու պատճառով նվիրատվություններ չեն հավաքվում։ Տնտեսագետների հաշվարկներով, առաջիկա 16 ամսվա ընթացքում ԱՄՆ ամեն հինգերորդ եկեղեցին կարող է փակվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները