Թրամփը փոխել է իր նախընտրական շտաբի ղեկավարին

11:48   16 Հուլիս 2020    255

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական շտաբի համար նոր ղեկավար է նշանակել։ Վերջինս Վիլյամ Ստեպինն է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան գրառումով։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Վիլյամ Ստեպինը պաշտոնի բարձրացում է ունեցել մինչեւ ընտրարշավի շտաբի ղեկավար։ Բրեդ Պասկալը, ով ներկայիս ղեկավարն է, երկար ժամանակ ղեկավարել է մեր հիանալի ռազմավարությունը թվային տեխնոլոգիաների ոլորտում եւ կշարունակի նույն բանն անել, արդեն ավագ խորհրդականի պաշտոնով»,- գրել է Թրամփը։

Նա հույս է հայտնել, որ առաջիկա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություներին ինքը մեծ հաղթանակ կտանի, քանի որ իր վարկանիշն աճում է, ինչպես վկայում են սոցհարցումները, ընդ որում՝ շեշտակի կերպով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները