Tesla-ն մտադիր է դադարեցնել Կալիֆոռնիայում իր գործարանի աշխատանքը

12:03   16 Հուլիս 2020    281

Ամերիկյան Tesla ընկերությունը մտադիր է դադարեցնել Ֆրիմոնթի իր գործարանի աշխատանքը, քանի որ այնտեղ նախատեսում է տեղադրել նոր հոսքագիծ:

Պորտալի աղբյուրների խոսքով՝ ձեռնարկությունում արտադրական հզորությունների մեծացման գործընթացն արդեն սկսվել է: Սպասվում է, որ նոր հոսքագիծը կիրառելու են էլեկտրաշարժիչով Model Y նոր քրոսովերների հավաքման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, գործարանի աշխատանքը կարող են դադարեցնել արդեն ընթացիկ ամսվա վերջին: Չի հստակեցվում, թե ձեռնարկությունը որքան արագ կբացվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրիմոնթում գտնվող Tesla-ի գործարանում արտադրում են էլեկտրամոբիլներ եւ տարբեր բաղադրիչներ, այնտեղ աշխատում է մոտ 10 հազար մարդ:

Tesla-ն 2003 թվականին հիմնադրել է ձեռներեց Իլոն Մասկը: Ընկերությունը սկզբում մասնագիտացած էր էլեկտրամոբիլների արտադրության ուղղությամբ, բայց հետո սկսեց զբաղվել նաեւ էներգակուտակիչ համակարգերի ստեղծմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները