Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

14:17   16 Հուլիս 2020    357

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթն ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։

Նշվում է, որ ռեփերն իր նախընտրական արշավը կվարի Օքլահոմա նահանգի «Քանյե 2020» կոմիտեից։

Այս լուրը հրապարակվել է New York Magazine-ի Intelligencer բաժնում տեղ գտած հոդվածից մեկ օր անց: Հիշեցնենք, որ հոդվածում նշվել էր, որ Ուեսթը «հրաժարվել է նախագահ դառնալու մտքից», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հուլիսի 4-ին հայտարարել էր, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։

Ուեսթն առաջին անգամ նախագահ դառնալու իր մտադրության մասին հայտարարել էր 2015 թվականին MTV Video Music Awards-ում ելույթի ժամանակ:

Թեև ԱՄՆ քաղաքական համակարգի առանձնահատկություններից ելնելով նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ են միայն Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները (այս ընտրություններում՝ Թրամփն ու Բայդենը), սակայն կան դեպքեր, երբ այլ կուսակցությունների կամ անկախ թեկնածուները զգալի թվով ձայներ են հավաքել: Վերջին նման դեպքը գրանցվել է 1992թ.-ին, երբ գործարար Ռոսս Պերոն 19% ձայն էր ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները