ԱՄՀ ղեկավարը՝ համաշխարհային տնտեսության մասին. մենք դեռ չենք հեռացել վտանգից

12:43   16 Հուլիս 2020    288

Համաշխարհային տնտեսական ակտիվությունը թափ է հավաքում այս տարի աննախադեպ անկումից հետո կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն վարակի երկրորդ ալիքը կարող է էլ ավելի շատ խափանումների հանգեցնել, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան:

Գեորգիեւան հայտնել է, որ համավարակի զսպմանը եւ դրա տնտեսական հետեւանքների մեղմմանն ուղղված բյուջետային ծախսերը մեծացնում են պարտքերի առանց այդ էլ մեծ ծավալը, բայց դեռ վաղ է հրաժարվել տնտեսության համար անհրաժեշտ ապահովագրությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք դեռ չենք հեռացել վտանգից»,- գրել է նա իր բլոգում G20-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի կառավարիչների վիրտուալ հանդիպումից առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները