Թաիլանդի փոխվարչապետը եւ երեք նախարարներ հրաժարական են ներկայացրել

12:56   16 Հուլիս 2020    268

Թաիլանդի փոխվարչապետը, ֆինանսների, էներգետիկայի, բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների եւ ինովացիաների նախարարները, ինչպես նաեւ երկրի վարչապետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական են ներկայացրել:

Նրանք համապատասխան հայտարարությունը կատարել են հինգշաբթի Կառավարական տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն հանգամանքով պայմանավորված, որ եկել է կառավարությունում վերադասավորումներ կատարելու ժամանակը, մենք հայտարարում ենք մեր հրաժարականի մասին,- ասել է ֆինանսների նախարար Ուտամա Սավանայանան: - Մենք արդեն վարչապետին ենք ներկայացրել համապատասխան խնդրագիրը»: «Սա մեր սեփական որոշումն է»,- հավելել է նա՝ ակնարկելով, որ փոխվարչապետ Սոմկիտ Չատուսիպիտակի առողջությունը իրենց մտադրության հարցում եւս որոշակի դեր է ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները