Թրամփը նախագահական ընտրություններից ամիսներ առաջ փոխել է նախընտրական շտաբի ղեկավարին

22:16   16 Հուլիս 2020    406

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից ամիսներ առաջ փոխել է իր նախընտրական շտաբի ղեկավարին․ նախկին ղեկավար Բրեդ Փարսկեյլին փոխարինել է 42-ամյա Բիլ Ստեպիենը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Բիլ Ստեպիենին վստահվել է Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը։ Բրեդ Փարսկեյլը, որը երկար ժամանակ ինձ հետ է և ղեկավարում է մեր ցնցող թվային և տեղեկատվական ռազմավարությունները, կշարունակի կատարել այդ աշխատանքը ավագ խորհրդական պաշտոնում»,- Twitter-ում տեղեկացրել է Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես նշում է Politico պարբերականը, Ստեպիենը մտերիմ է Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ և հենց նրա շնորհիվ է հայտնվել Սպիտակ տանը: Նա Թրամփի թիմին միացել է 2016 թվականին, նրա հետ անցել է առաջին ընտրությունները։ 2017-ի սկզբին նշանակվել է Սպիտակ տան քաղաքական հարցերով տնօրեն։ 2018 թվականի դեկտեմբերին նա դարձել Է Թրամփի նախընտրական շտաբի ավագ քաղաքական խորհրդականը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները