Հաքերային խոշոր հարձակումից հետո Twitter-ում արդեն հնարավոր է հրապարակումներ կատարել, սակայն խափանումները չեն բացառվում

13:28   16 Հուլիս 2020    244

Twitter-ը հայտարարել է, որ վերջին ժամերին բազմաթիվ օգտահաշիվների վրա հաքերային հարձակումներով պայմանավորված ստուգումներն ավարտվել են, և արդեն հնարավոր է սոցիալական ցանցում հրապարակումներ կատարել, սակայն որոշակի խափանումներ դեռ հնարավոր են:

«Մենք աշխատում ենք, որպիսի որքան հնարավոր է շուտ թվիթերը վերադառնա սովորական ռեժիմի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է ընկերության տեխնիկական սպասարկման բաժնի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հաքերային հարձակման էին ենթարկվել աշխարհահռչակ մի շարք գործիչների՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսի, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկի, ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի, նրա ամուսին, ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի և այլ հայտնիների օգտահաշիվները:

Հաքերային հարձակման հետևանքով կոտրված օգտահաշիվներից գրառումներ են կատարվել, որոնցով հայտնիներն իբրև թե բիթքոինի հաշվին փոխանցումներ կատարելու կոչեր են արել: Դրա հետևանքով հարյուրավոր՝ մոտ 112 հազար դոլարին համարժեք փոխանցումներ են արդեն կատարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները