ԱՄՆ Տեխաս նահանգում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի օրական ռեկորդ է գրանցվել

13:56   16 Հուլիս 2020    319

ԱՄՆ Տեխաս նահանգում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թվի ռեկորդ է գրանցվել:

Հուլիսի 15-ին նահանգում հաստատվել է վարակման 10 791 նոր դեպք: Նախորդ՝ ավելի ցածր ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր նախորդ օրը՝ հուլիսի 14-ին, երբ վարակման 10 745 նոր դեպք էր հաստատվել: Տեխասում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման ավելի քան 282 000 դեպք է գրանցվել, որից 3432-ը՝ մահվան ելքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին շաբաթվա ընթացքում ամերիկյան մի քանի նահանգներում՝ Ֆլորիդայում, Արիզոնայում, Կալիֆորնիայում, ինչպես նաև՝ Տեխասում վարակման ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել: Դրանով պայմանավորված՝ դաշնային իշխանությունները կասեցրել են հակահամաճարակային սահմանափակումների թուլացման գործընթացը:

ԱՄՆ-ում մինչ այժմ վարակման ավելի քան 3.47 միլիոն դեպք է գրանցվել, մահացել է 137 100 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները