Ֆաուչիի կարծիքով՝ ԱՄՆ-ն պատվաստանյութը կարող է ստանալ մինչեւ տարեվերջ

13:43   16 Հուլիս 2020    228

Ինֆեկցիոն հիվանդությունների հարցերի ամերիկացի առաջատար փորձագետ, բժիշկ Էնթոնի Ֆաուչին կարծում է, որ երկիրը դրված նպատակին կհասնի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստանա մինչեւ տարեվերջ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ընդ որում՝ նրան չի շփոթեցնում այն հեռանկարը, որ Չինաստանը կարող է առաջինը ստանալ պատվաստանյութը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա մեկնաբանություններին նախորդել են Moderna ընկերության պատվաստանյութի մասին հրապարակած խոստումնալից նախնական տեղեկությունները, որը մշակում են Ֆաուչիի ղեկավարած Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները:

Ֆաուչին նշել է, որ Moderna ընկերության պատվաստանյութի հեռանկարայնությունն այն է, որ ապահովում է բնական վարակման ժամանակ դիտվողին նման պաշտպանություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները