Forbes-ը հայտնել է համավարակի ընթացքում ամենաշատ հարստացած ռուսաստանցի միլիարդատիրոջ անունը

14:08   16 Հուլիս 2020    252

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը հայտնել է կորոնավիրուսային համավարակի ընթացքում լավագույն ֆինանսական արդյունքն արձանագրած ռուսաստանցի միլիարդատիրոջ անունը: Խոսքը Դաղստանից սենատոր ընտրված Սուլեյման Քերիմովի մասին է:

Ըստ հանդեսի տվյալների՝ անցած չորս ամսում վերջինիս կարողությունը գրեթե կրկնապատկվել է՝ 10 մլրդ դոլարից հասնելով 18,5 մլրդ-ի: Դա, իր հերթին, պայմանավորված է Քերիմովի ընտանիքին պատկանող ոսկու արդյունահանման «Պոլյուս» ընկերության արժեթղթերի գնի 3% աճով:

Forbes-ի պնդմամբ՝ սա համավարակի ընթացքում ռուսաստանցի միլիարդատերերի շրջանում արձանագրված լավագույն ցուցանիշն է: Այսպիսով՝ սենատորը կրկին վերադարձել է ՌԴ ամենահարուստ մարդկանց առաջատար տասնյակ. վերջին անգամ Քերիմովն այդ տասնյակում էր ներառվել 2008թ.:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Պոլյուս»-ը ՌԴ-ում ոսկու արդյունահանմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որի բաժնետոմսերի 78,6%-ը պատկանում է Քերիմովի ընտանիքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Forbes  


Վերնագիրի այլ պիտակները