Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

14:54   16 Հուլիս 2020    344

Վրաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերից մեկը ներմուծված է։

Վարակվածը բեռնատարի վարորդ է, իսկ մյուս երկուսի վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ, լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik-Georgia-ն:

Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա այստեղ բուժում է անցնում 21 հիվանդ, երկու հիվանդ ուղարկվել է իրենց հայրենիք՝ Թուրքիա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեկ մենք 26 հիվանդ ունեինք, նրանցից երեքն առողջացել են, երկու հիվանդ ուղարկվել է հայրենիք: Մենք ունեինք բեռնատարի վարորդներ Թուրքիայից: Նրանց վիճակը բավարար էր, հիվանդության առաջընթաց չկար, ուստի նրանք ուղարկվել են հայրենիք»,- ասել է Էզուգբայան։

Վրաստանի COVID կենտրոններում այս պահի դրությամբ 136 հաստատված հիվանդ է բուժում անցնում: StopCov կառավարական պաշտոնական կայքի համաձայն՝ երկրում ներկայումս կա 1․006 COVID-19-ով վարակված մարդ:

Միեւնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 10 մարդ․ կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը 883 է: Համավարակի սկզբից ի վեր մահացել է 15 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները