«Մեր հատուկ նշանակության ուժերը դիվերսիա չեն իրականացրել». Վագիֆ Դարգահլի

16:00   16 Հուլիս 2020    569

«Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները ոչ մի դիվերսիոն գործողություն չեն իրականացրել Հայաստանի տարածքում, հայկական կողմի բոլոր այս պնդումները հերթական ապատեղեկատվությունն են»:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգահլիից՝ ի պատասխան Հայաստանի ՊՆ խոսնակի այն հայտարարության, որը վերաբերում է հյուսիս-արևելքում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մոտ 100 զինծառայողների կողմից հայկական զինված ուժերի դիրքերը գրավելու ենթադրյալ փորձին:

Վ.Դարգահլին նշեց, որ իրենց նպատակը արդարացնելն է մեր ստորաբաժանումների դիրքերի վրա հարձակումները, որոնք սկսվել են այսօր առավոտյան.

«Մեր հատուկ նշանակության ուժերը ոչ մի դիվերսիա չեն իրականացրել Հայաստանի տարածքում, և, իհարկե, այս առումով կորուստներ չունենք: Ադրբեջանի հատուկ ծառայությունների մեջ զոհեր չեն կարող լինել, քանի որ դրանք ներգրավված չեն Հայաստանի հետ սահմանին գտնվող ռազմական գործողություններին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վագիֆ-Դարգահլի  


Վերնագիրի այլ պիտակները