Բելգիայում կրկին կորոնավիրուսով վարակումների թվի աճ Է գրանցվել

16:11   16 Հուլիս 2020    237

Հուլիսի սկզբին Բելգիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության հարաբերական կայունացման ժամանակաշրջանից հետո նշվում Է ախտահարումների նոր աճ մոտավորապես 12 տոկոսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հուլիսի 16-ին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«Ավելացումը (վարակումների քանակի) դիտվում Է նահանգների մեծ մասում, հատկապես խոշոր քաղաքներ ունեցող նահանգներում»,- La Libre Belgique թերթը մեջբերում Է հանրային առողջապահության բնագավառի հետազոտական կենտրոնի՝ Sciensano-ի եզրակացությունը:

Առաջին եզրակացություններից մեկը խոսում Է այն մասին, որ հուլիսի 6-ից մինչեւ 12-ը երկրում օրական միջին հաշվով դիտվել Է վարակման 99,7 նոր դեպք: Դրանից հետո սկսել Է նկատվել ախտահարումների աճ: Այսպես, չորեքշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, նշվել Է արդեն 167 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Բելգիայում COVID-19-ի համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել Է 63039 մարդ:

Վարակվածների մեծամասնությունը պատկանում Է 20-59 տարեկան ակտիվ բնակչությանը: Դրա հետ մեկտեղ COVID-19-ով վարակումից մահվան ելքերի վիճակագրությունն ավելի դրական Է, գրում են ԶԼՄ-ները: Հուլիսի 6-ից մինչեւ 12-ը գրանցվել Է օրական 1,9 մահ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է COVID-19-ով ախտահարված 4 պացիենտ: Ընդամենը Բելգիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել 9 հազար 792 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները