Ֆրանսիայի վարչապետը հայտարարել Է, որ 2020թ. երկրին տնտեսական անկում է սպասում

16:41   16 Հուլիս 2020    397

2020 թվականին տնտեսական անկումը Ֆրանսիայի համար կդառնա ամենասաստիկը տնտեսական վիճակագրութուն վարելու ամբողջ ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 16-ին այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Սենատում: Նա շարադրել է նոր կառավարության ծրագիրը և տվել երկրի իրավիճակի գնահատումը:

«2020 թվականի վերաբերյալ մենք ներկայումս նախատեսում ենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազում 11 տոկոսով: Դա կլինի ամենասաստիկ տնտեսական անկումը բյուջետային և տնտեսական վիճակագրություն վարելու ժամանակից ի վեր»,- խոստովանել է երկրի վարչապետը:

Նա հատկապես նշել է, որ «այդ տնտեսական տվյալները նշանակում են, որ տեղի կունենան մարդկային ողբերգություններ, դաժան հարված կհասցվի երկրի մի ամբողջ շարք տարածքների»:

«Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք և նախօրոք միջոցներ ձեռնարկենք իրավիճակի մեղմացման համար»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները