Բժիշկը գնահատել է ծանր տեսակի COVID-19-ից հետո պատվաստման անհրաժեշտությունը

17:26   16 Հուլիս 2020    357

Ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդացած անձինք կարող են պատվաստում չստանալ, նրանք ունենում են հակամարմինների լավ պաշտպանական տիտրեր:

Այդ մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այո, ես չգիտեմ, թե որքան երկարատեւ, բայց հաստատ կարելի է առաջիկա ժամանակաշրջանում պատվաստում չստանալ, որովհետեւ, ինչպես ցույց են տվել արդեն բավական բազմաթիվ հետազոտություններ, նրանք ունենում են հակամարմինների լավ պաշտպանական տիտրեր այդ վիրուսի նկատմամբ»,-Գինցբուրգը պատասխանել է այն հարցին, թե կարելի Է արդյոք ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց պատվաստում չնշանակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները