Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը

19:03   16 Հուլիս 2020    405

Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը։ Օրակարգում եղել են բազմաթիվ հարցեր, որոնց քննարկման արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ։

Դաքարում նախատեսված 2022թ․ պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026թ․: Առաջարկն արել է Սենեգալի նախագահ Մակի Սալլեմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՄՕԿ –ը, օլիմպիական շարժմանն աջակցող ծրագրի համաձայն, 800 միլիոն դոլար է հատկացրել համաճարակի հետևանքները վերացնելու համար։ Արդեն բաժանվել է 100 միլիոն դոլար։ 43 միլիոնը փոխանցվել է միջազգային ֆեդերացիաներին, իսկ մնացածը՝ ազգային օլիմպիական կոմիտեներին։

Նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ օլիմպիական ամառային խաղերը եկող տարի անպայման տեղի կունենան և պատանեկան ստուգատեսը չի առնչվում Տոկիոյի մարզահանդեսի անցկացման հետ։ Դաքարի որոշման հիմնական պատճառն այն է, որ գործնականում անհնար կլինի երեք տարվա ընթացքում հինգ միջոցառում կազմակերպել:

ՄՕԿ –ը նախատեսում է սեպտեմբերին ավարտել << Տոկիո – 2020 >> -ի նախապատրաստական ծրագիրը։ Այդ հարցը կքննարկվի կազմկոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ։ Հատկապես կարևորվում են վարակի տարածումը կանխելու միջոցառումները, մարզադաշտերում հանդիսատեսների ներկայությունը, մարզիկների անվտանգությունը և այլն։

Ավարտվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի որակավորման մրցումների գործընթացը ՝ յուրաքանչյուր մարզաձևի համար: ՄՕԿ-ը սերտորեն համագործակցել է բոլոր միջազգային ֆեդերացիաների, խորհրդակցել մարզիկների և ազգային օլիմպիական կոմիտեների հետ:

Որակավորման վերջնաժամկետը 2021թ․ հունիսի 29-ն է։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, վարկանիշային մրցումների ժամկետներն ու վայրերը դեռ որոշված չեն: Ամսաթվերը սահմանված կարգով պետք է հաստատեն միջազգային մարզական ֆեդերացիաները։ Այդ հարցերով զբաղվում է ՄՕԿ –ի համապատասխան աշխատանքային խումբը։

Ողջունելի է հոկեյի ազգային լիգայի / NHL / այն որոշումը, որով իր խաղացողներին թույլատրել է մասնակցել ձմեռային հաջորդ՝ 2022թ․ և 2026թ․կայանալիք օլիմպիական խաղերին։

Նիստի օրակարգում նաև լսվել է ՄՕԿ-ի 136-րդ նստաշրջանի անցկացման հարցը: Կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ ղեկավար կազմը հեռակա կարգով կքննարկի ընթացիկ խնդիրները: Համաժողովը կանցկացվի հուլիսի 17-ին ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄՕԿ  


Վերնագիրի այլ պիտակները