Բիթքոյնի փոխարժեքը բարձրացել է 10 հազար դոլարից

12:18   27 Հուլիս 2020    455

Հուլիսի 27-ին բիթքոյնի փոխարժեքն այս տարվա հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ հաղթահարել Է 10 հազար դոլարի հոգեբանական սահմանագիծը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում Երեւանի ժամանակով 7:30-ի դրությամբ Coinmarketcap պորտալի տվյալները:

Բիթքոյնը համանուն գաղտնարժույթի ապակենտրոնացված համակարգն Է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա, որը կարող Է «ձեռք բրել» (շրջանառության մեջ դնել)՝ համակարգի մասնակից ցանկացած օգտատեր: Դրա համար անհրաժեշտ Է ստեղծել համակարգի նոր բլոկներ:

Համակարգի հայեցակրգը հրապարակվել Է 2008 թվականի նոյեմբերին Սատոսի Նակամոտո կեղծանվամբ՝ դրա հեղինակի (հնարավոր Է հեղինակների կոլեկտիվի) կողմից: Բիթքոյնի Էմիսիան սովորական ձեւով սահմանափակված Է, եւ այս պահին բիթքոյնների մեծ մասն արդեն «ձեռք Է բերված»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոյնի  


Վերնագիրի այլ պիտակները