Ակցիայի մասնակիցները մեկ ժամ ժամանակ տվեցին Արայիկ Հարությունյանին

12:57   27 Հուլիս 2020    750

Այս պահին չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիան են անում ԿԳՄՍՆ-ի դիմաց:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպի իրենց հետ:

Նախարարությունից քիչ առաջ ասացին, որ քաղաքացիներին կարող է ընդունել փոխնախարար Թամրազյանը, ինչը չի բավարարում ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի մասնակիցներից մեկը, ով հիմնականում շփվում է լրագրողների հետ, ասաց, որ մեկ ժամ ժամանակ են տալիս նախարարին, հետո կանեն իրենց քայլերը. «Մենք մինչև վերջ պայքարելու ենք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները