Մեքսիկայում «Հաննայի» զոհն է դարձել 4 մարդ. VIDEO

10:58   28 Հուլիս 2020    282

Մեքսիկայի հյուսիսում Ատլանտյան օվկիանոսի այս տարվա առաջին փոթորկի՝ «Հաննայի», զոհն է դարձել 4 մարդ։ Եվս 6 մարդ համարվում է անհետ կորած։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է El País-ն։

Փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով, որոնք Տամաուլիպաս, Կոաուիլա և Նուևո-Լեոն նահանգներում հանգեցրել են հեղեղումների։ Մի շարք բնակավայերում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ Հարյուրավոր մարդիկ են տարհանվել։

Հուլիսի 26-ին արևադարձային հզոր փոթորիկը մոլեգնում էր Տեխասում: Մի շարք շրջաններում արտակարգ դրություն էր սահմանել: 270 հազար տուն առանց էլեկտրամատակարարման էր մնացել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները