Լիբանանի վարչապետը Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանության խախտման մեջ

15:35   28 Հուլիս 2020    509

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Իսրայելին մեղադրել է լիբանանյան պետության ինքնիշխանության դեմ ոտնձգության մեջ, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի խախտման մեջ, որով 2006 թվականի ամռան հակամարտությունից հետո հրադադարի ռեժիմ էր հաստատվել լիբանանա-իսրայելական սահմանին:

Երկրի վարչապետն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այսօր Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է Al-Mayadeen հեռուստաալիքը:

«Իսրայելը վտանգավոր ռազմական էսկալացիայի ճանապարհով կրկին անտեսել է Լիբանանի ինքնիշխանությունը եւ խախտել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւը»,- շեշտել է Դիաբը: «Ես կոչ եմ անում առաջիկա օրերին զգոնություն դրսեւորել՝ ուշադրություն դարձնելով մեր սահմանին իրավիճակի վատթարացման հնարավորություն վրա»,- հավելել է Լիբանանի վարչապետը:

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ Իսրայելի հյուսիսում Դով լեռան շրջանում զինված գրոհայինների խումբը հատել է «երկնագույն գիծը» (Լիբանանի սահմանը), որից հետո «իսրայելական ստորաբաժանումները կրակոցներ են արձակել ահաբեկիչների վրա՝ կիրառելով հրաձգային զենք, գնդացիրներ, տանկ, ինչպես նաեւ ծխով տեղանքի քողարկում»: Իսրայելական կողմում միջադեպի հետեւանքով զոհեր չեն եղել, հավելել են զինվորականները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները