Հնդկաստանում լրագրող է ձերբակալվել կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը քննադատելու համար

13:08   31 Հուլիս 2020    279

Հնդկաստանի կառավարությունը փորձում է լռեցնել մեդիադաշտի այն ներկայացուցիչներին, որոնք հրապարակավ քննադատում են կորոնավիրուսի համաճարակի դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը:

«Նրանց մեծ մասն անկախ լրագրողներ են, որոնց ձերբակալելով՝ կառավարությունը հղում է հետևյալ «մեսիջը»՝ մեր աշխատանքը չի կարելի լուսաբանել բացասական լույսի ներքո»,-ասել է լրագրող Օմ Շարման, որի դեմ ևս ապատեղակատվություն տարածելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շարման մանրամասնել է, որ ինքն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ համընդհանուր արգելափակումների ֆոնին մարդիկ սովի են մատնվել:

Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ համաճարակի դեմ վարած պայքարն աճող քննադատության ներքո է: Նրան մեղադրում են վարակի տարածումը չզսպելու համար:

Այժմ Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում վարակակիրների թվով: Երկրում գրանցվել է վարակման 1,58 մլն դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները