Տոկիոն կրկին նորացրել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճի ռեկորդը

13:43   31 Հուլիս 2020    419

Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում:

Հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նահանգապետ Յուրիկո Կոիկեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ անցած օրը Տոկիոյում արձանագրել են վարակման 463 նոր դեպք, առաջին անգամ մայրաքաղաքում օրական աճի ծավալը գերազանցել է 400-ի նշագիծը: Ախտահարման նոր դեպքերի աճի նախորդ առավելակետն արձանագրվել է հուլիսի 30-ին. այդ ժամանակ Ճապոնիայի մայրաքաղաքում մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 367 նոր դեպք:

Մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարը նաև հերթական անգամ տեղի բնակիչներին հորդորել է ձեռնպահ մնալ մարդկանց զանգվածային կուտակումների վայրեր այցելելուց, ինչպես նաև ըստ հնարավորին տնից դուրս չգալ օրվա երեկոյան ժամերին: «Ձեզ խնդրում ենք նաև չթուլացնել զգոնությունը դպրոցներում ամառային արձակուրդն սկսվելու առանչությամբ»,- հավելել է նա:

Ամռան արձակուրդն ամբողջ երկրում կսկվի օգոստոսի 1-ին: Միևնույն ժամանակ Ճապոնիան կարծում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս պահին երկրում կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա:

«Եթե իրադրությունը գնահատենք համապարփակ, չենք կարծում, թե արտակարգ դրություն սահմանելու և երկրում սոցիալ-տնտեսական ակտիվությունը կտրուկ սահմանափակելու անհրաժեշտություն կա»,- հուլիսի 31-ին կայացած մամուլի ասոլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները