Համացանցում է հայտնվել Դոնալդ Թրամփի մասին «Կոմիի կանոնները» սերիալի թիզերը

17:26   31 Հուլիս 2020    314

YouTube-ում տեղադրել են The Comey rule մինի-սերիալի թիզերը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը կատարում է Բրենդան Գլիսոնը, ով հայտնի է «Հարրի Փոթեր» ֆիլմերում մասնակցությամբ։

Սերիալը հիմնված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի A higher loyalty գրքի վրա, որը լույս է տեսել 2018 թվականին։ Գիրքը տպագրվել է այն բանից հետո, երբ Թրամփը 2017 թվականին հեռացրել է Կոմիին՝ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների հետաքննության գործի հետ կապված սկանդալի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

RadioTimes-ի տեղեկություններով, սերիալում գործողությունները ծավալվում են ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ, որոնք տեղի են ունեցել 2016 թվականին։


Բրենդան Գլիսոնի հետ նախագծում նկարահանվել են նաև Ջեֆֆ Դենիելսը, Քինգսլի Բեն-Ադիրը, Ունա Չապլինը և այլք։

Սերիալի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ Showtime-ով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները