ԱՄՆ-ում COVID-19-ից մահերի թիվը 150 հազարից ավելի է

16:14   31 Հուլիս 2020    312

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 221 հազարը:

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 671 հազարը: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 734 հազար մար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 569 հազար 173 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 153 հազար 864 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 555 հազար 518-ի, մահերինը՝ 90 հազար 188-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 590 հազար 297, մահերինը՝ 35 հազար 048:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները