ՌԴ-ում կեղծարարները տղամարդու սմարթֆոնը գողացել են ու նրա անունով 20 000 դոլար վարկ ձևակերպել

18:02   31 Հուլիս 2020    277

Մոսկվայի բնակիչ Վլադիմիր Վոլոխովիչը դատի է տվել բանկերից մեկին, որը պահանջում է վճարել այն վարկի տոկոսները, որը ստանալու համար տղամարդն իրականում չի դիմել:

Հայտնի է, որ կեղծարարները գողացել են Վոլոխովիչի սմարթֆոնն ու նրա անունով «Ալֆա-Բանկ»-ից վարկ վերցրել, ինչի հետևանքով տղամարդը ներքաշվել է մեծ սկանդալում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կեղծարարները գումարի մի մասը փոխանցել են իրենց հաշիվներին, մինչդեռ Վոլոխովիչը ստիպված է մարել գումարը: Բանկը հրաժարվում է չեղարկել վարկը՝ պնդելով, որ տղամարդը պետք է ավելի վաղ տեղյակ պահեր հեռախոսի գողության մասին, որպեսզի բանկն արգելափակեր SIM քարտն ու կանխեր գումարի փոխանցումը:

«Ես կորցրի հեռախոսս, որում «Ալֆա-Բանկ»-ի հավելվածը կար: Հանգամանքներից ելնելով՝ չկարողացա ժամանակին արգելափակել հեռախոսիս մեջ ներբեռնված հավելվածների հասանելիությունը: Ավելի ուշ տեղեկություն ստացա այն մասին, որ հեռախոսս գտնվել է, և որ հաջորդ օրն ինձ կզանգահարեն ու հեռախոսս հետ կվերադարձնեն: Հետագայում պարզվեց, որ դա սոսկ հնարք էր ժամանակ շահելու ու կեղծարարներին 20 000 դոլար վարկ ձևակերպելու համար:

Նրանց հաջողվել է 1900 դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, մինչև որ բանկն արգելափակել է փոխանցումները: Այստեղ հարցը ոչ այդքան գումարին է վերաբերում, այլ նրան, որ ես այդ վարկը չեմ վերցրել: Մինչդեռ տոկոսադրույքը չափազանց բարձր է. եթե հինգ տարում մարեմ գումարը, ապա միայն տոկոսը կազմում է 4000 դոլար»,-պարզաբանել է տուժածը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները