Ջոնսոնը հայտարարել է Անգլիայում կարանտինի թեթևացումը վերացնելու մասին՝ COVID-19-ի դեպքերի աճի պատճառով

22:25   31 Հուլիս 2020    341

Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կարանտինային միջոցառումների մեղմացման նոր փուլի դադարեցման մասին՝ կապված Անգլիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի ավելացման հետ:

Ուրբաթ՝ հուլիսի 31-ին, մամուլի ասուլիսում վարչապետը նշել է, որ շատ առումներով շարունակվում է COVID-19-ի դեմ պայքարում առաջընթացը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բայց ես մի քանի անգամ նախազգուշացրել եմ, որ վիրուսը կարող է վերադառնալ, և մենք պատրաստ կլինենք կտրուկ գործողությունների», – ասել է Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները