Պուտինն արգելել է Ռուսաստանում կրիպտոարժույթով վճարում կատարել

09:33   01 Օգոստոս 2020    268

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Իրավաբանական անձինք, ովքեր գործում են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում և փաստացի 12 ամսվա ընթացքում առնվազն 183 օրը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, իրավունք չունեն ընդունելու թվային արժույթը՝ որպես ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարման միջոց»,- սահմանված է օրենքում։

Բացի այդ, փաստաթուղթն արգելում է Ռուսաստանում թվային արժույթի վճարման մեթոդների գովազդումը: Օրենքի համաձայն, քաղաքացիները կկարողանան գնել թվային ֆինանսական ակտիվներ վարկային հաստատություններից, բայց միայն այն դեպքում, եթե դրանք թողարկվել են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները