Վրաստանից ժամանած բլոգերին ձերբակալել են Խաբարովսկում

10:58   01 Օգոստոս 2020    215

Խաբարովսկում Կենտրոնական շրջանային դատարանը ձերբակալել է Վրաստանից ժամանած բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին: Նա յոթ օր կմնա կալանքի տակ:

Ավելի վաղ բլոգերը մասնակցել էր չարտոնված հավաքների՝ ի պաշտպանություն ձերբակալված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի:

Նրան ձերբակալել են «չհամաձայնեցված հասարակական միջոցառմանը մասնակցելու համար, որը խանգարել է տրանսպորտի երթևեկությանը»: Ինքը՝ Ռոմանովը, Ռուսաստանի քաղաքացի է:

Հուլիսի 11-ից նա լուսաբանել է Խաբարովսկի հանրահավաքները, որտեղ որպես հեռուստալրագրող է աշխատել: Մի քանի տարի առաջ Ռոմանովը տեղափոխվել է Վրաստան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները