ԱՄՆ-ում դատարանը չեղարկել է Բոստոնի մարաթոնում պայթյունի մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւի մահվան դատավճիռը

11:58   01 Օգոստոս 2020    250

ԱՄՆ-ում Դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է 2013 թվականին Բոստոնի մարաթոնում պայթյունի մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւի մահվան դատավճիռը, հայտնում է Associated Press-ը:

Ըստ դատարանի հայտարարության՝ Ցարնաեւի գործը քննած դատավորը չի անցկացրել ատենակալների նախատրամադրվածության համարժեք ստուգում:

Առաջին շրջանային վերաքննիչ դատարանի 3 դատավորից կազմված կոլեգիան որոշում է ընդունել 27-ամյա Ցարնաեւի գործի նոր քննության մասին:

«Բայց մի՛ մոլորվեք. Ջոհարն իր մնացյալ օրերը կանցկացնի բանտարկված այն միակ տարբերությամբ՝ արդյոք կմահանա՞ մահապատժի հետեւանքով, թե՞ ոչ»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Նշվում է, որ այս որոշումը հարուցել է Բոստոնի մարաթոնի պայթյունի զոհերից մեկի մոր վրդովմունքը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Բոստոնի մարաթոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր 3 մարդ, իսկ ավելի քան 260-ը մարմնական վնասվածքներ էր ստացել:

Պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել էին ծագումով Ղրղզստանից Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւներին: Ջոհարը, հայտարարել է, որ այդ հանցագործությունն ինքը չի կատարել, որ իրեն դավել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները